Վարդանուշ Մարտիրոսյանը, ով ավելի շատ հայտնի է Վարդա բեմական անունով, մերկապարի «Pole Dancing»-ի աշխարհի առաջնության չեմպիոն է: Ուկրաինայի Կրիվոյ Ռոգ քաղաքում ծնված աղջիկը երբեք էլ չի թաքցրել իր հայկական արմատները: Վարդան տարիներ շարունակ զբաղվել է պարով, հիմա էլ ցանկանում է ավելի շատ երգարվեստում դրսեւորել իր ունակությունները: Ի դեպ, Վարդանուշը ոչ մի ահավոր բան չի տեսնում մերկապարի մեջ: «Ես մերկապարուհի եմ, ոչ անբարոյական»,-Bravo.am-ին տված հարցազրույցում նշել է Վարդան: Վերջերս նա երգիչ Վիտալի Կոզլովսկու հետ դուետ է ձայնագրել, ի դեպ, ոչ միայն ռուսերեն, այլեւ հայերեն: Շատ հնարավոր է, որ մոտ ապագայում Վարդան հյուրախաղերով գա նաեւ Հայաստան, այս պահին բանակցություններն ընթացքի մեջ են:
ՉԻ ԹԱՔՑՆՈՒՄ, ՈՐ ՀԱՅ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ