ՍՈՒՊԵՐՀՈՆՈՐԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Մադոննան սուպերհոնորար է պահանջել Մոսկվայում եւ Սանկտ-Պետերբուրգում ելույթ ունենալու համար: Իր այդ երկու ելույթի համար համաշխարհային  աստղը կստանա  6 միլիոն դոլար:  Ամենաէժան տոմսը կարժենա 2 հազար ռուբլի, ամենաթանկ` այսպես կոչված VIP տոմսերը` 50000 ռուբլի: Տոմսերի վաճառքը կսկսվի մարտի 1-ից: Հետաքրքիրն այն է, որ Լոնդոնի իր համերգի համար Մադոննան պահանջել է 2 միլիոն դոլար, իսկ Մոսկվայի եւ Սանկտ-Պետերբուրգի համար` 3-ական միլիոն դոլար: Տեսնես ի՞նչ սկզբունքով է առաջնորդվել Մադոննան:




Լրահոս