«Ուիմբլդոնյան» տրիումֆից և եզրափակչում լեգենդար Ռոջեր Ֆեդերերին 6:7, 6:4, 7:6, 5:7, 6:4 հաշվով հաղթելուց հետո սերբ թենիսիտ Նովակ Ջոկովիչը ոչ միայն դարձավ մրցաշարի կրկնակի չեմպիոնը, այլև՝ աշխարհի առաջին ռակետը:
Նա ATP-ի աղյուսակի առաջին հորիզոնականից դուրս մղեց իսպանացի Ռաֆայել Նադալին, ով այժմ 2-րդ հորիզոնականում է, իսկ 3-րդը «Ուիմբլդոնի» փոխչեմպիոնն է՝ Ռոջեր Ֆեդերերը:
Տասնյակն ունի հետևյալ տեսքը.
1 (2). Նովակ Ջոկովիչ (Սերբիա) – 7250
2 (1). Ռաֆայել Նադալ (Իսպանիա) – 6645
3 (4). Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) – 4560
4 (3). Ստեն Վավրինկա (Շվեյցարիա) – 4095
5 (5). Թոմաշ Բերդիխ (Չեխիա) – 3050
6 (10). Գրիգոր Դիմիտրով (Բուլղարիա) – 2785
7 (9). Էնդի Մարեյ (Մեծ Բրիտանիա) – 2435
8 (7). Կեի Նիսիկորի (Ճապոնիա) – 2405
9 (6). Դավիդ Ֆերեր (Իսպանիա) – 2385
10 (8). Էռնեստ Գուլբիս (Լատվիա) – 2265