Այժմ փորձում ենք մարդկանց խուճապից հանել. Վանաձորի քաղաքապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Armlur.amտեղեկացրեց, որ ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն»-ից հայտնել են, որ ուժեղ երկրաշարժի մասին տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում:

armlur.am-ին սակայն, Վանաձոր քաղաքի բնակիչները հայտնեցին, որ իրենց տեղեկություններ են հասել սպասվելիք ուժեղ երկրաշարժի մասին: Եվ բնակիչներն այս պահին դուրս են եկել իրենց տներից և փորձում են ապահով վայրեր գտնել` պատսպարվելու համար:

Armlur.am-ի հետ զրույցում Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը հայտնեց, որ բնակիչներն իզուր են խուճապի մատնվել, քանի որ ոչ մի սեյսմիկ կայան նախապես չի կարող արձանագրել, թե երբ է երկրաշարժ լինելու:

«Սա ժողովրդի մեջ պանիկա է: Մենք հիմա փորձում ենq հանգստացնել մարդկանց: Իրականությունը հետևյալն է` եթե անոմալիաներ չկան, իսկ դա այս պահին չկա, ոչ մի սեյսմիկ կայան չի կարող ասել, որ մի կամ երկու օր հետո երկրաշարժ է լինելու»,- պարզաբանեց Վանաձորi քաղաքապետը` ևս մեկ անգամ կրկնելով, որ մարդիկ պարզապես խուճապի մեջ են ընկել:

Հիշեցնենք, որ այսօր` ժամը 03:09-ին և երեկ երեկոյան Վանաձորում երկրաշարժ է զգացվել` համապատասխանաբար 4  և 5 բալ ուժգնությամբ:




Լրահոս