Եվրոպական օդանավակայանները կուժեղացնեն հսկողությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան իշխանությունները դիմել են ԱՄՆ ուղիղ չվերթներ սպասարկող եվրոպական խոշոր օդանավակայանների՝ պահանջելով ավելի ուշադիր ստուգել էլեկտրոնային սարքերը, որոնք ուղևորներն իրենց հետ ինքնաթիռ են տանում:

Միացյալ Նահանգներ մեկնողներին կարող են խնդրել, օրինակ, միացնել համակարգիչը կամ հեռախոսը: Եթե դրանց մարտկոցները լիցքավորված չեն, ուղևորներին թույլ չեն տա դրանք ինքնաթիռ տանել:

Եվրոպական օդանավակայաններից մեկը, որտեղ էլեկտրոնիկայի մանրազնին ստուգում կիրականացվի, Լոնդոնի Հիթրոուն է:

Ֆրանսիան և Գերմանիան արդեն իրենց համաձայնությունն են հայտնել ԱՄՆ-ի հետ` անվտանգության միջոցների ուժեղացման հարցում. տեղեկացնում է BBC-ն:




Լրահոս