
Որոշ տեղեկությունների համաձայն` մինչև մարտի 17-ին կայանալիք ԲՀԿ-ի համագումարը այդ կուսակցությանն անդամակցելու հայտարարություն կանեն նաև Աժ նախկին նախագահ և ՀՀԿ նախկին փոխնախագահ Տիգրան Թորոսյանը, “”Ազգային համաձայնություն”” կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը և “”Հզոր Հայրենիք”” կուսակցության նախագահ Վարդան Վարդապետյանը: Վերջին երկուսի հետ երեկ կապվել հնարավոր չի եղել: Վ.Վարդապետյանը գտնվում է արտերկրում: Իսկ Տ.Թորոսյանը երեկ թերթի թղթակցի հետ զրույցում ոչ հերքել, ոչ էլ հաստատել է այս լուրը: Ընդամենն ասել է, թե «ասեկոսեները չի մեկնաբանում»: Թերթի տեղեկություններով, սակայն, ԲՀԿ ցուցակում չի լինելու “”7 օր”” կայքի ղեկավար Անղրանիկ Թևանյանը: