Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը հուլիսի 2-ին կրկին դրվել է աճուրդի. այս անգամ չորրորդ անգամ: Նախորդ աճուրդն ավարտվել էր հունիսի 27-ին, իսկ այս մեկը կավարտվի հուլիսի 14-ին: Այժմ համալիրի մեկնարկային գինը կազմում է 14 106 150 000 դրամ:
Այս չորս աճուրդների ընթացքում ԴԱՀԿ ծառայությունը դեռ գնման հայտ չի ստացել:
Ըստ կարգի` յուրաքանչյուր չկայացած աճուրդից հետո 3-րդ աշխատանքային օրն աճուրդը նորից սկսվում է: Ինչպես նաև` նախորդ աճուրդի համեմատ սահմանված մեկնարկային գինը 10 %-ի չափով նվազեցում է: Նշենք, որ համալիրն առաջին անգամ աճուրդի էր հանվել մայիսի 20-ին` մեկնարկային 19 350 000 000 դրամ արժեքով: