Օրեր շարունակ տարածվող այն տեղեկությունը, թե բնակչության համար ջրի սակագինը կարող է բարձրանալ, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին armlur.am-ին հայտնեցին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից:
Հուլիսի 9-ին տեղի կունենա հանձնաժողովի հերթական նիստը: Նիստում կքննարկվի «Երևան ջուր» ընկերության կողմից ջրի սակագների ճշգրտման հարցը: Սակայն դա չի նշանակում, որ բնակչության համար ջրի սակագինը բարձրանալու է:
Հանձնաժողովի նիստից հետո գործելու են հետևյալ սակագները.
1) սպառողներին խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման
սակագինը` 120.598 դրամ` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր
խմելու ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 144.718 դրամ`
ներառյալ ավելացված արժեքի հարկը.
2) սպառողներին ջրահեռացման ծառայության մատուցման սակագինը` 9.932
դրամ` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց`
առանց ավելացված արժեքի հարկի և 11.918 դրամ` ներառյալ ավելացված
արժեքի հարկը.
3) սպառողներին կեղտաջրերի մաքրման ծառայության մատուցման սակագինը`
11.350 դրամ` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի
դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 13.620 դրամ` ներառյալ
ավելացված արժեքի հարկը.
4) ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող այլ անձանց կամ
համայնքներին`
ա. խմելու ջրի մատակարարման մեծածախ ծառայության մատուցման
սակագինը` 15.303 դրամ` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ
ՆԱԽԱԳԻԾմետր խմելու ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 18.363
դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
բ. ջրահեռացման մեծածախ ծառայության մատուցման սակագինը` 31.110
դրամ` յուրաքանչյուր խորանարդ մետր հեռացվող ջրի դիմաց` առանց
ավելացված արժեքի հարկի և 37.332 դրամ` ներառյալ ավելացված արժեքի
հարկը.
5) «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական
ընկերության ստորգետնյա ջրերի հեռացման ծառայության մատուցման
սակագինը` 8.576 դրամ` յուրաքանչյուր խորանարդ մետր հեռացվող ջրի
դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 10.291 դրամ` ներառյալ
ավելացված արժեքի հարկը: