“”ՉԻ”” տեղեկություններով, Շենգավիթ համայնքն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքը ևս տրված է “”Բարգավաճ Հայաստան”” կուսակցությանը: Սա նշանակում է, որ այս ընտրատարածքում ՀՀԿ-ն մեծամասնական ընտրակարգով թեկնածու չի առաջադրի` այնտեղ միայնակ թողնելով ԲՀԿ-ի կողմից աոաջադրված թեկնածուին: Թերթի տեղեկություններով, ԲՀԿ-ն որոշել է այս տարածքում որպես կուսակցական թեկնածու առաջադրել ծագումով ապարանցի, ԱԺ գործող պատգամավոր Լյովա Խաչատրյանին: Նկատենք, որ Խաչատրյանը պատգամավոր է ընտրվել Ապարանն ընդգրկող թիվ 14 ընտրատարածքից: Նրան այն ժամանակ սատարում էր ՀՀ գլխավոր դատախագ Աղվան Հովսեփյանը, որի հետ Խաչատրյանը ընկերական սերտ հարաբերություններ ուներ: Այնուհետև այս տարիների ընթացքում ինչ-որ հակասություններ առաջացան գլխավոր դատախազի և պատգամավորի միջև, որի արդյունքում` Հովսեփյանը որոշեց պատժել Խաչատրյանին` հայտարարելով, որ այլևս չի սատարելու նրան: Աղվան Հովսեփյանը որոշեց այս անգամ այդ ընտրատարածքից պատգամավոր դարձնել “”Տիգրան Մեծ”” պարանի տնօրեն, գործարար Վրեժ Մարկոսյսւնին: Եվ չնայած սրան` Լևոն Խաչատրյանը հայտարարեց, թե առաջադրվելու է նույն ընտրատարածքում, որովհետև իր շրջապատն է այդպես ցանկանում, ավելին` ակնարկեց, թե “”իր ընկերն է գալիս ընկերոջ տեղը զբաղեցնելու””: Եվ այնուամենայնիվ, Աղվան Հովսեփյանին հաջողվեց Վրեժ Մարկոսյանի համար տարածքն ազատել, դա արվեց նորից երևանցիների հաշվին: Ապարանում ապրող, ապարանից 9 տարի շարունակ մանդատ ստացած Խաչատրյանր չի բացառվում, որ մեծամասնականով առաջադրվի հենց Շենգավիթ համայնքում:
Չորրորդ ինքնիշխանություն. Ապարանից Շենգավիթ. ապարանցի Լյովա Խաչատրյանին կաջակցի ԲՀԿ-ն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ