
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն ընտրել է իր կարգախոսը` “”Հավատանք, որ փոխվենք””: Այս լոզունգով է կուսակցությունը ՀՀ քաղաքացիներից ձայներ խնդրելու: Սակայն ՀՀԿ-ի նոր կարգախոսը շատ արագ շուռ եկավ իրենց դեմ` վերածվելով “”փոխվեք, որ հավատանք”” կարգախոսի: Ինչո՞ւ, որովհետև Սերժ Սարգսյանի ունեցած ելույթը համագումարի ընթացքում հայկական իրականությունից, մեղմ ասած, հեռու է, և դժվար է այդքանից հետո փոփոխությունների մասով հույսը կապել հենց ՀՀԿ-ի հետ: Բացի այդ, արդեն հայտնի է, որ ՀՀԿ-ի նոր կարգախոսը վերցված է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կարգախոսից. “”Change We Can Believe In””: Ինչպես ասում են`էլի չստացվեց: