Բրիտանիայում ձերբակալվել է Լոնդոնում ահաբեկչություն նախապատրաստող իսլամիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրիտանացի հայտնի ծառայությունները ձերբակալել են Սիրիային վերադարձած իսլամական ծայրահեղականին, որը նախապատրաստել էր բրիտանական Լոնդոնի ահաբելչությունը: Այդ մասին հաղորդել է Daily Mail-ը:

Հետաքննության տվյալներով, Բրիտանայի հպատակ հանդիսացող իսլամիստը պայթուցիկի և հրազենի օգտագործմամբ ահաբեկչություն էր նախապատրաստում Սիրիայում գտնվող ծայրահեղականի ցուցումով: Ահաբեկչությունը պետք է ամենախոշորը դառնար բրիտանական մայրաքաղաքում 20015թ.-ի հունիսին տեղի ունեցածից հետո: Այն ժամանակ իսլամիստ ծայրահեղականները ռումբեր էին պայթեցրել լոնդոնյան մետրոյում և ավտոբուսներում:

Արդյունքում զոհվել էր 52 մարդ, մի քանի հարյուրը վիրավորվել:

Ինչպես տեղեկացնում են բրիտանական լրատվամիջոցները, կասկածյալ իսլամականը հավաքագրվել էր ահաբեկչական կազմակերպության ներկայացուցչի կողմից: Նա առաջադրանք էր ստացել Մեծ Բրիտնիայի տարածքում ահաբեկչություն կազմարկերպել, ինչպես նաև մեծ գումար` զենք և պայթուցիկ ձեռք բերելու համար: Ահաբեկչության նախապատրաստման ծրագիրը բացահայտվել էր բրիտանական ՄԻ-5 հակահետախուզության կողմից:




Լրահոս