Հունիսին բեռնափոխադրումների անկումը կազմել է 2,8%

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Վալկոն հուլիսի 7-ին կայացած խորհրդակցության ընթացքում ամփոփել է Ընկերության հունիսյան աշխատանքների արդյունքները:

Նա նշել է, որ տարվա սկզբից նկատվող փոխադրումների նեգատիվ դինամիկան շարունալկվել է նաև հունիսին, ինչը թույլ չտվեց ավարտել առաջին կիսամյակը դրական ցուցանիշով: Սերգեյ Վալկոյի կողմից հրապարակված արդյունքների համաձայն, մասնավորապես հունիսին բեռնափոխադրումների անկումը կազմել է 2,8%.

Միևնույն ժամանակ Սերգեյ Վալկոն արձանագրել է երկաթուղու աշխատանքի որակական ցուցանիշների բարելավումը: Մասնավորապես, տարանցիկ վագոնների պարապուրդը 2013 թվականի հունիսի նկատմամբ կրճատվել է 35%՝ հասնելով 2,7 ժամի, իսկ վագոնի պարապուրդը մեկ բեռնատար գործառույթի ժամանակ կրճատվել է 3,5 ժամով՝ մինչև 24,5 ժամ:

Նախատեսվածի համեմատ 2% և 1,8% աճել է համապատասխանաբար լոկոմոտիվի միջին օրեկան արտադրողականությունը և վազքը:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ ՀԿԵ գլխավոր տնօրենը հանձնարարեց շարունակել աշխատանքները բյուջեի եկամտային ու ծախսային մասերի հավասարման, գնացքների անվտանգ երթևեկության ապահովման և երկաթուղի փոխադրումների նոր ծավալների ներգրավման ուղղություններով:

 




Լրահոս