Այսօր գիշերը BBC-ով կցուցադրվի Արշիլ Գորկու մասին ֆիլմ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր գիշերը բրիտանական BBC Four հեռուսատացանցը կցուցադրի վավերագրական ֆիլմ`  նվիրված հայազգի մեծ գեղանկարիչ Արշիլ Գորկուն (Ոստանիկ Ադոյան), ով համարվում է ամերիկյան աբստրակտ էքսպրեսիոնիզմի հիմնադիրը: 59 րոպե տևողությամբ ֆիլմը պատրաստել է բրիտանական Ազգային կինոդպրոցի սան Կոզիմա Սփենդերը: Երիտասարդ ռեժիսորը այսօր Լոնդոնում նեղ շրջանակի համար կինոդիտում է կազմակերպել: Իսկ BBC Four-ով ցուցադրությունը կլինի այսօր Լոնդոնի ժամանակով` 22:00-ին, այսինքն` Երևանի ժամանակով` գիշերվա 2-ին: BBC Four-ը ամբողջությամբ է ցույց տալու աշխատանքը, սակայն փոխել է վերնագիրը: Ռեժիսորն իր աշխատանքը անվանել է ,Առանց Գորկուե (Without Gorky): Իսկ BBC-ն ֆիլմը վերանվանել է “Ո՞վ է Գորկին. Աբստրակտ կյանք” (Who Is Gorky? An Abstract Life): Հեղինակը բարեխղճորեն և հանգամանալից ներկայացնում է Գորկու ստեղծագործական ուղին` բացահայտելով նաև նրա ընտանեկան ողբերգությունը: Արդեն իսկ ֆիլմը արձագանք է գտել բրիտանական հասարակության շրջանում: Vogue նորաձևության ամսագրի բրիտանական հրատարակությունը ապրիլին մեծ անդրադարձ կներկայացնի այս ֆիլմի վերաբերյալ: Պարզվում է՝ ֆիլմը ստեղծելու համար Սփենդերը անձնական դրդապատճառներ է ունեցել: Նրա տատը, իր խոսքերով “եղել է Գորկու կյանքի վերջին վկան” (Արշիլ Գորկին ինքնասպանություն է գործել 44 տարեկան հասակում): Ժամանակին Գորկու դուստրը` Մարոն, ամուսնացել էր բրիտանացի գրող Սթիվեն Սփենդերի որդու հետ: Եվ ահա նրանց ժառանգը` ֆիլմի ռեժիսոր Կոզիմա Սփենդերը հատուկ այս ֆիլմը ստեղծելու համար ուղևորություն է կատարել Արևմտյան Հայաստան, ինչը բնորոշում է “շատ հուզիչ և ոգևորող”: 




Լրահոս