Վիետնամի մայրաքաղաք Հանոյի արվարձաններում ընկած վիետնամական ռազմաօդային ուժերի Մի-171 ուղղաթիռի զոհերի թիվը հասել է 16-ի: Այդ մասին հաղորդել է մայրաքաղաքի զինվորական ղեկավարությունը:
Ուղղաթիռում գտնվել է ընհանուր հաշվով 21 մարդ: Կենդանի մնացած 5 անձինք հոսպիտալացվել են:
Ռազմատրանսպորտային Մի-171 ուղղաթիռը վթարվել էր մարզական առաջադրանք կատարելիս: Ուղղաթիռն ընկել էր դաշտում` Հանոյի շուկայից կես կիլոմետր հեռավորության վրա: Վթարի հետևանքով վնասվել են մերձական 4 տները, սակայն տեղաբնակներից ոչ ոք չի տուժել: