ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԱՌԱՋԵԼ Է

Հայտնի ֆինանսական բուրգի գործով ամբաստանյալ Արթուր Անդրեասյանի մորը՝ տիկին Փառանձեմին, հրավիրել են ՀՀ գլխավոր դատախազություն: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, ամբաստանյալի մայրը հայտնեց, որ իր որդու դեմ հարուցված քրեական գործի համար ինքը դիմում է գրել ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին եւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Արդյունքում դատախազությունում ընդառաջել են ամբաստանյալի մոր նամակին: «Ինձ դատախազությունում ընդունել է դատախազի օգնականը, որտեղ ես ներկայացրել եմ որդուս գործի հետ կապված որոշ մանրամասներ: Սակայն ինձ այսօր մտահոգում է մեկ բան: Որդիս լուրջ առողջական խնդիր ունի, սակայն փորձագիտական կենտրոնը հայտնել է, թե նա առողջական խնդիր չունի: Անգամ ՔԿՀ վարչությունն է տեղյակ, որ որդիս շատ լուրջ խնդիրներ ունի: Ինչու են ուզում կենդանի սպանեն մարդուն, թող տեղափոխեն հիվանդանոց, վիճակը կարգավորվի, հետո նոր դատեն»: Հիշեցնենք, որ Ա. Անդրեասյանին մեղադրանք է առաջադրվել Շիրակի մարզի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի, Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի, վերջինիս որդու՝ Երեւան քաղաքում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի անունները շահարկելու միջոցով տարբեր քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերով գումարներ եւ անշարժ գույք հափշտակելու համար:

ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

«Ժողովուրդ»-ը հունիսի 26-ի իր համարում «Ձկների զանգվածային սպանդ Հրազդան ՋԵԿ-ի պատճառով» վերնագրով նյութ էր հրապարակել, ըստ որի՝ Հրազդան ՋԷԿ-ի խողովակների ֆիլտրացման հետեւանքով գետի ջրի գույնը մգանում է, եւ ջրի մակերեւույթին հայտնվում են սատկած ձկներ: Ոստիկանության լրատվության եւ տեղեկատվության հետ կապերի վարչությունից Armlur.am-ը տեղեկացավ, որ թերթի հրապարակման հիման վրա կատարվում է հետաքննություն:




Լրահոս