Ռուսաստանի Չելյաբինսկի մարզական դատարանը 13 տարվա ազատազրկման է ենթարկել «Տուրբազովսկիներ» կազմակերպված հանցավոր խմբի ղեկավար Սերգեյ Չաշչինին, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Նա մեղավոր է ճանաչվել հանցավոր խմբավորում ստեղծելու, սպանությունների, սպանությունների փորձերի և այլ հանցագործությունների մեջ:
Քրեական գործը քննվում էր հատուկ կարգով, քանի որ մեղադրյալը համաձայնության էր եկել հետաքննության հետ: Դատախազը նրա համար 14,5 տարի ազատազրկում էր պահանջել, սակայն պաշտպանությունը դեմ է եղել՝ նշելով, որ Չաշչինը լրիվ ընդունել էր իր մեղքը: