ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, կա՞ն դեպքեր, երբ քաղաքացիական ծառայության խորհուրդն անցկացնում է ծառայողական քննություն: Եթե այո, ապա խնդրում եմ նշել մի քանի դեպքեր:

Արմեն Սահակյան (37 տարեկան, օպերատոր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ծառայողական քննություն անցկացվում է`
ա) եթե քաղաքացիական ծառայողը ծառայողական քննություն անցկացնելու մաuին համապատաuխան գրավոր պահանջ է ներկայացրել Խորհրդին.
բ) եթե քաղաքացիական ծառայողի նկատմամբ մեկ տարվա ընթացքում արդեն կիրառվել է «խիuտ նկատողություն», «oրենքով uահմանված կարգով աշխատավարձի իջեցում», «քաղաքացիական ծառայության ավելի բարձր դաuային աuտիճանի, բացառությամբ քաղաքացիական ծառայության բարձրագույն դաuային աuտիճանի, իջեցում` մեկ աuտիճանով» կարգապահական տույժերից որեւէ մեկը եւ քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը դիմել է քաղաքացիական ծառայողի նկատմամբ «խիuտ նկատողություն», «oրենքով uահմանված կարգով աշխատավարձի իջեցում», «քաղաքացիական ծառայության ավելի բարձր դաuային աuտիճանի, բացառությամբ քաղաքացիական ծառայության բարձրագույն դաuային աuտիճանի, իջեցում` մեկ աuտիճանով» կարգապահական տույժերից որեւէ մեկը կիրառելու նպատակով Խորհրդի համաձայնությունն ստանալու համար.
գ) եթե քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը դիմել է քաղաքացիական ծառայողի նկատմամբ «զբաղեցրած պաշտոնից ազատում` քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությամբ» կարգապահական տույժը կիրառելու նպատակով Խորհրդի համաձայնությունն ստանալու համար,
դ) եթե քաղաքացիական ծառայողին պաշտոնում նշանակելու իրավաuություն ունեցող պաշտոնատար անձը դիմել է oրենքով uահմանված փորձաշրջանը չանցնելու հիմքով քաղաքացիական ծառայողին զբաղեցրած պաշտոնից ազատելու նպատակով Խորհրդի համաձայնությունն ստանալու համար:

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսպիսով, քաղաքացիական ծառայողը բացի աշխատանքի ընդունվելու քննություններ հանձնելուց պետք է խիստ պարտաճանաչ լինի նաեւ աշխատանքային գործունեության ընթացքում: Բացթողումներն, ինչպես տեսնում ենք, հեշտությամբ չեն ներվում:

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե ի՞նչ հիմքով կարող է մերժվել օտարերկրացուն կացության կարգավիճակ տալու ընթացակարգը: Այսինքն` ի՞նչը կարող է հիմք հանդիսանալ, որպեսզի օտարերկրացին չստանա կացության կարգավիճակ:

Դիանա Ստեփանյան (42 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ որպես ընդհանուր կանոն, օտարերկրացուն կացության կարգավիճակ տալը կարող է մերժվել, եթե
-նա արտաքսվել է ՀՀ տարածքից կամ նախկինում զրկվել է կացության կարգավիճակից (եւ եթե արտաքսման կամ կացության կարգավիճակից զրկելու մասին որոշումից անցել է 3 տարուց պակաս ժամկետ),
-նա դատապարտվել է ՀՀ-ում ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար,
-գոյություն ունեն հավաստի տվյալներ, որ նա ցանկանում է վնաս պատճառել ՀՀ պետական անվտանգությանը, սահմանադրական կարգին, թուլացնել պաշտպանունակությունը, իրականացնել ահաբեկչական գործունեություն, մարդկանց առեւտուր (թրաֆիքինգ) եւ այլն,
– նա տառապում է վարակիչ հիվանդությամբ, որը սպառնում է բնակչության առողջությանը,
-կացության կարգավիճակ ստանալու համար նա ներկայացրել է կեղծ տեղեկություններ կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթեր:

ՀՀ սփյուռքի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ 2013թ. Հայաստանի Հանրապետությունում ապաստանի հայցով դիմել է 320 անձ: Նրանցից 259-ը ճանաչվել է փախստական եւ ստացել ապաստան:




Լրահոս