ԻՆՉՊԵՍ Է ԱՊՐՈՒՄ ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այնքան էլ վատ չի ապրում: Համենայնդեպս, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով վերջերս նրա ներկայացրած հայտարարագիրը դա է փաստում: Գեւորգյանի գույքի եւ ունեցվածքի մասին տվյալները «Ժողովուրդ»-ը ներկայացնում է անցյալ տարի ներկայացրած հայտարարագրից մինչ այսօր եղած տվյալներով. ըստ 2012թ. մայիսի 22-ին ներկայացրած հայտարարագրի՝ փոխվարչապետն այդ ժամանակ ունեցել է 2 բնակարան, 1 ավտոտնակ եւ 2 հողամաս: Այդ տարի նա իր հաշվին ունեցել է 1 մլն 500 հազար դրամ եւ 10 հազար դոլար: Հաշվետու տարվա ընթացքում վերջինս կարողացել է 4 մլն դրամից ավելի գումար վաստակել, որը գոյացել է աշխատավարձերից եւ գույքի վարձակալության դիմաց ստացված վճարից: Իսկ արդեն 2014թ. ապրիլի 30-ին ներկայացրած հայտարարագրի՝ Ա. Գեւորգյանը պահպանել է իր անշարժ գույքը եւ նորն էլ ձեռք չի բերել: Մի փոքր ավելացել են նրա` արտարժույթով դրամական միջոցները. 10 հազար դոլարի փոխարեն դրանք դարձել են 12 հազար դոլար: Չի փոխվել, սակայն, նրա կարողությունում առկա 1 մլն 500 հազար դրամը: Փոփոխության չեն ենթարկվել նաեւ փոխվարչապետի եկամտի հիմնական աղբյուրները, սակայն դրանք մի փոքր նվազել են: Մեկ տարվա ընթացքում Գեւորգյանը վաստակել է 3 մլն 891 հազար դրամ:




Լրահոս