
Երեկ ողջ օրվա ընթացքում լարված իրավիճակ էր Ագրարային համալսարանի բակում: Բանն այն է, որ ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը փորձում է համալսարանի տարածքում երկաթե կոնստրուկցիաներով շինություն կառուցել, ինչն էլ հարուցել է դասախոսական կազմի եւ ուսանողների զայրույթը: Նրանք այս ամենն անօրինական են համարում: Համալսարանի բակ ժամանած ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանից դժգոհ համալսարանականները պահանջում էին շինության՝ կառավարության կողմից տրված թույլտվությունը: Սակայն պատգամավորը նախ վեճի բռնվեց տարածքում հավաքված անձանց հետ, ապա նշեց, որ դեռեւս 2008 թվականից իրենք ունեն այն ժամանակվա քաղաքապետ Երվանդ Զախարյանի թույլտվությունը: Ստացվում է, որ այս իրավիճակի հեղինակները երկու գործիչներ են՝ Արթուր Բաղդասարյանն ու Երվանդ Զախարյանը: