ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Մանհեթենի լողափում շաբաթ օրը հսկա շնաձուկը հարձակվել է լողորդի վրա: Դեպքը մեծ խուճապ է առաջացրել տեղի բնակիչների շրջանում, գրում է Reuters-ը:
40-ամյա Ստիվեն Ռոբլեսը, ով իր ամենօրյա մարզումն էր անցկացնում երկար տարածության լողորդների խմբի հետ, դեմ առ դեմ է դուրս եկել ձկնորսական ցանցի մեջ հայտնված շնաձկանը: Կենդանին, որը մոտ մեկուկես ժամ փորձել է ազատվել ցանցից, անմիջապես հարձակվել է Ռոբլեսի վրա:
«Նա եկավ ջրի մակերես, նայեց ինձ ու հարձակվեց ինձ վրա կրծքավանդակիս աջ կողմից: Եվ այդ ամենը կատարվեց 2 վայրկյանում: Ես մտածեցի՝ Աստված իմ, մահանում եմ»,-պատմել է լողորդը և հավելել, որ ռեֆլեքսորեն սկսել է պաշտպանվել՝ շնաձկան բերանում չհայտնվելու համար: Դրանից հետո շնաձուկը նահանջել է և լողալով հեռացել տարածքից:
Կալիֆորնիայի բնակիչը պարզապես հրաշքով է փրկվել: