Ներկայում հայկական բանակում աղանդների տարածվածությունը շատ ավելի քիչ է, քան մոտ յոթ տարի առաջ, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Զինված ուժերի հոգևոր սպասավոր Տեր Կորյուն քահանա Կարապետյանը լրագրողների հետ հանդիպմանը: Քահանան տեղեկացրեց, որ բանակում իրենց հոգևոր ծառայությունը մատուցող հոգևորականները պարբերաբար զրույցներ են ունենում աղանդավորների հետ: “Մենք աշխատում ենք դարձի բերել նրանց: Հաճախ դա մեզ մոտ ստացում է, քանի որ պատանիները չգիտեն, թե ինչ են ընտրել: Ծնողներն են հաճախ մեղավոր երեխայի ընտրության մեջ: Կան զինվորներ էլ, որոնք ծուլանում են ծառայել և պատճառ են բերում այն, որ աղանդավորները զենք չեն վերցնում: Մի քանի զրույցից հետո ամեն ինչ ընկնում է իր տեղը, զենք էլ են վերցնում”,- ասաց նա: Միաժամանակ Տեր Կորյունը տեղեկացրեց, որ բանակում հազվադեպ, բայց հանդիպում են նաև իրենց հավատքի մեջ համոզված աղանդավորներ, որոնք հենց իրենք են փորձում զրույց առաջ քաշել և սերմանել իրենց հավատքը: “Այս հարցերը հաշվի առնելով՝ զինվորների հետ զրույցի ժամանակ մենք շեշտադրում ենք ընդհանուր դավանաբանական, համամարդկային արժեքներ, որպեսզի չվիրավորենք որևէ զինվորի կրոնական պատկանելիությունը”,- բացատրեց նա: Տեր Կորյուն քահանա Կարապետյանը նաև նշեց, որ այսօր որևէ աղանդավորական ալիքը այնքան ուժեղ չէ, որքան դրանք 1980-ականներին էին: Ըստ նրա այժմ մենք դրանցից ավելի պաշտպանված ենք:
Բանակում աղանդավորների տարածվածությունը մեծ չէ. Տեր Կորյուն քահանա Կարապետյան
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ