Երևանից Դոնի Ռոստով չվերթ կատարող «ЮТэйр» ավիաընկերության «Բոինգ 737-500»-ը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդի քաղաքի օդանավակայանում:
Bloknot-rostov-ի տեղեկատվության համաձայն՝ կտրուկ վատացել էր ուղևորներից մեկի առողջական վիճակը:
Չվացուցկի համաձայն՝ ինքնաթիռը պետք է Դոնի Ռոստովում վայրէջք կատարեր տեղական ժամանակով ժամը 23:10-ին, սակայն ուղևորի վիճակի պատճառով օդանավի հրամանատարը ժամկետիվց շուտ վայրէջք կատարելու որոշում է կայացրել:
Ուղևորին շտապ օգնության մեքենայով հենց թռիչքուղուց տեղափոխել են հիվանդանոց:
Ինքնաթիռն արդեն թռիչք է կատարել Միներալնի Վոդիից, իսկ Դոնի Ռոստովում վայրէջքը նախտեսվում է հունիսի 7-ին՝ ժամը 00:10-ին: