
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Մխիթար Պապոյանի, սկսվեց և նույն պահին էլ հետաձգվեց Մարգար Օհանյանի գործով հերթական նիստը: Այսօրվա դատական նիստին վատառողջ լինելու պատճառով դատական նիստին չի ներկայացել Մարգար Օհանյանի պաշտպան Մկրտիչ Վասակյանը: Նշենք, որ երկրորդ անգամ անընդմեջ հետաձգվում է Մարգար Օհանյանի գործով դատավարոթւյունը, երկու դեպքում էլ պաշտպանների վատառողջ լինելու պատճառով: Այսօրվա դատական նիստի ժամանակ մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանը պետք է կարդար մեղադրական ճառը: