Ֆուտբոլի Գերմանիայի ազգային հավաքականի և «Բավարիա»-ի կիսապաշտպան Տոնի Կրոսը որոշում է կայացրել, թե ինչպես է շարունակելու իր ֆուտբոլային կարիերան:
«Ես արդեն իմ ապագայի վերաբերյալ որոշում եմ կայացրել: Հիմա այդ մասին խոսելը դեռ վաղ է: Ես կհայտնեմ իմ որոշման մասին միայն Աշխարհի առաջնության ավարտից հետո»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ նախկինում տեղեկություն էր տարածվել, թե Կրոսով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»: