Վոլոդյա Ավետիսյանի դատավորը հիվա՞նդ է, թե՞ արձակուրդում է (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է կայանար կայազորի գնդապետ, խարդախության մեջ մեղադրվող Վոլոդյա Ավետիսյանի դատավճիռը:

Սակայն ինչպես նիստի մեկնարկին հայտնեց նիստերի քարտուղարը, դատավոր Լևոն Ավետիսյանի վատառողջ լինելու պատճառով նիստը հետաձգվեց, և Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը հարց հնչեցրեց, թե հաստատ դա կապված չէ իր լսած այն տեղեկության հետ, որ դատավորը պետք է մեկներ արձակուրդի:

Նիստերի քարտուղարը տեղեկացրեց, որ նախագահն արձակուրդ գնալու դիմումը հետ է կանչել` պատճառաբանելով, որ արձակուրդի պատճառով ամբաստանյալի կալանքի ժամկետը չի կարող երկարագվել:

Քիչ առաջ Վոլոդյա  Ավետիսյանի համախոհ ազատամարտիկներն աղմուկ բարձրացրին նիստերի դահլիճում, թե բոլորը կաշառված դավաճաններ են, այդ թվում` դատախազը:

Տեղեկացնենք, որ նիստերի դահլիճում է նաև Նիկոլ Փաշինյանը:

Լրագրողների հետ առանձնազրույցում պաշտպան Արա Զաքարյանը հայտնեց, որ դատավորի չներկայանալն իր համոզմամբ չի կարող պատճառ լինել Ավետիսյանի վճիտը կայացնելու մեջ: Նա վստահեցրեց, որ Ավետիսյանի վճիռը վերևներից պետք է կայացվի, և գործող դատավորն անզոր է որևէ բան վճռել վերևներից անկախ:




Լրահոս