ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովն իր ցավակցությունն է հայտնել Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեի մահվան կապակցությամբ. տեղեկացնում է ntv.ru-ն:
«Նա շատ ընդունակ մարդ էր, տաղանդավոր, ունակ ժողովրդի հետ, հասարակության բոլոր շերտերի հետ աշխատելու: Վրաստանի իդեալական կերկայացուցիչն էր: Նրա հետ կարելի էր ուղիղ խոսել, նրա հետ հաճելի էր աշխատել», – ասել է ԽՍՀՄ նախկին առաջնորդը:
1985թ. Շևարդնաձեն նշանակվել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարար: 1985-90թթ. նա նաև Կոմկուսի կենտկոմի անդամ էր: Գորբաչովի կողմնակիցներից էր և գորբաչովյան վերկառուցման ջատագով:
«Խորը ցավակցություն եմ հայտնում Էդուարդ Ամբրոսևիչ Շևարնաձեի մահվան կապակցությամբ: Մենք ընկերներ էինք, և ես շատ ցավում եմ նրա կորստյան համար», – հայտարարել է Գորբաչովը:
ԽՍՀՄ փլուզումից հետո Շևարնաձեն վերադարձել է Վրաստան: 1992-ի հեղաշրջումից և Վրաստանի առաջին նախագահ Զվիատ Գամսախուրդիային գահընկեց անելուց հետո Շևարնաձեն դարձել է Վրաստանի նախագահ և զբաղեցրել այդ պաշտոնը մինչև 2003թ.: Նրա իշխանությունն ավարտվեց «Վարդերի հեղափոխության» և Միխեիլ Սաակաշվիլիի՝ նախագահ ընտրվելուց հետո:
Տարիներ անց Շևարնաձեն իր հարցազրույցներից մեկում ներողություն է խնդրել Վրաստանի ժողովրդից` իշխանությունը Սաակաշվիլիին հանձնելու համար», – գրում է forbes.ru-ն: