ԵՄ-ը չի ճանաչում մարտի 10-ին Աբխազիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես փոխանցում է News Georgia-ն, ԵՄ-ը չի ճանաչում մարտի 10-ին Աբխազիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները: Այս մասին նշված է Վրաստանում ԵՄ-ի ներկայացուցչության տարածած հայտարարության մեջ: Դրանում նաև նշված է, որ ԵՄ-ը վճռականորեն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությունը: Հայտարարության մեջ ԵՄ-ն ընդգծել է, որ մեծ կարևորություն է տալիս տարածաշրջանում առկա հակամարտությունների կարգավորմանը և բոլոր շահագրգիռ կողմերին կոչ է անում վճռականություն ցուցաբերել տվյալ հարցում: Հիշեցնենք, որ Աբխազիայի խորհրդարանական ընտրությունները չի ճանաչել նաև ԱՄՆ-ը:




Լրահոս