
Գեղարքունիքի մարզում, այսօր` Ներքին Գետաշենի գյուղապետից տեղեկատվություն է ստացվել, որ մարտի 12-ի լույս 13-ի գիշերը ուժեղ քամու հետևանքով վնասվել են գյուղի բնակիչներ Լ. Արշակյանի և Գ. Կյուրեղյանի տների տանիքների կառուցատարրերը, ընդհանուր` 186 քմ մակերեսով: Հայաստանի ԱԻՆ լրատվական ծառայությունից armlur.am-ին հայտնում են, որ Գ. Փինաքյանին պատկանող տան ձեղնահարկից պոկվել է պատը` ընկնելով և վնասելով 15 գմ գազի խողովակը եւ հաշվիչը: Գյուղապետարանի կողմից ստեղծվել է հանձնաժողով` վնասի չափը ճշտելու նպատակով: