Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին գլխավորել է թուրքական «Գալաթասարայ»-ը. տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Մասնագետի հետ ստորագրվել է 2 տարվա պայմանագիր և նա փոխարինել է իր հայրենակից Ռոբերտո Մանչինիին: Մարզիչն իր նոր ակումբին կմիանա վաղը՝ հուլիսի 8-ին:
Հիշեցնենք, որ Իտալիայի հավաքականը Պրանդելիի գլխավորությամբ չկարողացավ հաղթահարել խմբային փուլի արգելքը, ինչից հետո մարզիչը հրաժարական տվեց: