Armenian text to speach

Մարտի 16-ին հանրապետությունում կրկին ձյուն կտեղա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր եւ վաղը հանրապետությունը կշարունակի գտնվել թույլ արտահայտված ցիկլոնի ազդեցության գոտում. արեւմտյան շրջաններում, մասնավորապես՝ Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում եւ Վայոց ձորի լեռնային շրջաններում, կա ձյան փոքր հավանականություն: “”Մայրաքաղաքում կդիտվի փոփոխական ամպամածություն: Իսկ արդեն վաղը՝ ուշ երեկոյան, մարտի 15-ին և 16-ին հանրապետությունը կգտնվի հաջորդ ցիկլոնի ազդեցության գոտում: Որոշ շրջաններում կդիտվեն տեղումներ. մարտի 15-ին՝ ձնախառն անձրևի տեսքով, իսկ մարտի 16-ին, երբ հյուսիս-արևմուտքից կրկին արկտիկական ցուրտ օդային զանգվածներ կթափանցեն, հանրապետության ողջ տարածքում ձյուն կտեղա”,- armlur.am-ին հայտնում են ՛՛Հայպետհիդրոմետ՛՛ հիդրոօդերևութաբանության կենտրոնից: 




Լրահոս