Ուկրաինական ազգային գվարդիայի «Ազով» գումարտակի մարտիկները լրագրողների համար էքսկուրսիա են կազմակերպել իրենց «գաղտնի» ռազմակայանում: Մյուս կողմից այնտեղ ոչ մի գաղտնի բան չկա, քանի որ դրա տեղակայման վայրը վերջին ժամանակներում հայտնի էր դարձել բոլորին: Բանն այն է, որ գվարդիականները «գրավել» են Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի ամառանոցը:
Մարիոպուլի մերձակայքում գտնվող Յանուկովիչի ամառանոցը հայտնի է իր չափերով և ոսկյա զարդարանքներով: Տիրոջ փախուստից հետո ամառանոցը մի լավ թալանվել էր, իսկ այժմ այնտեղ են հաստատվել ուկրաինական նոր իշխանությունների պաշտպանները: Նրանք այնտեղ են ապրում, զբաղվում ֆիզիկական պատրաստությամբ և մարզվում՝ հրաձիգից կրակելով: Տարածքն այս ամենը թույլ է տալիս, իսկ դրա պահպանման մասին հոգ տանելու կարիք առանձնապես չկա: Մարտիկներ հայտնել են, որ նրանք բարի նպատակներ ունեն և քաղաքացիական պատերազմի ավարտից հետո շենքը մտադիր են հանձնել մանկատանը կամ մանկական հիվանդանոցին: