Ոստիկանները արգելում են վրաններ տեղադրել Մաշտոցի այգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մաշտոցի այգում պայքարող բնապահպանները քիչ առաջ հաղորդագրություն են տարածել, որով ահազանգում են, որ ոստիկանները խոչնդոտել են իրացնել իրենց սահմանադրական իրավունքը՝ և տարածքում վրաններ տեղադրել։ “Մենք վրան տեղադրեցինք նստացույցը սկսելու համար, որը, ըստ ՀՀ Սահմանադրության, կրում է օրինական բնույթ և չի խախտում ոչ մի օրենք, սակայն հանդիպեցինք ՀՀ ոստիկանների անհամաձայնությանը. Նրանք պնդում են, որ մենք իրավունք չունենք վրաններ տեղադրելու, իսկ եթե անգամ ցանկանում ենք տեղադրել, ապա պետք է տեղական ինքնակառավարման մարմինեերի թույլատվությունը. Էս պահին մենք մեծ շրջանով կանգնել ենք վրանի կողքին որ չդիպչեն…Ոստիկանները հորդորում են հանել վրանը, սական մենք չենք պատրաստվում ընկրկել”,– մասնավորապես ասվում է տարածված հաղորդագրության մեջ: Բնապահպանները տեղեկացնում են նաև, որ այգին լիքն է ոստիկաններով ու գնալով շատանում են, և խնդրում են բոլորին գալ այգի։ “Ինչքան շատ լինենք, էնքան ավելի լավ… Ձեզ հետ տաք թեյ և սնունդ էլ բերեք եթե կարող եք…”,– նշված է հաղորդագրությւոնում։




Լրահոս