Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն այսօր ավելի քան 1 ժամ ստորագրություն է բաժանել «Սպարտակ»-ի երկրպագուներին, հայտնում է «Чемпионат»-ը:
Կայքի փոխանցմամբ՝ հարձակվողը վերականգնվում է վիրահատությունից, այդ իսկ պատճառով չի կարողացել ավելի երկար ժամանակ հատկացնել երկրպագուներին:
Նշենք, որ հայազգի ֆուտբոլիստն օրեր առաջ Հռոմում աջ ծնկի վիրահատության էր ենթարկվել և, ըստ նախնական տվյալների, վերականգնման գործընթացը կտևի 2 ամիս: