
“Այսօր տեղի է ունենալու ԿԳ լեզվի պետական տեսչության պետի թափուր պաշտոնի մրցույթը` թեստավորման ու հարցազրույցի փուլերով, և հենց նույն օրն էլ հայտնի կդառնա հաղթողի կամ հաղթողների անունները”,- գրում է ՀԺ-ը: “Ըստ “Քաղծառայության մասին” օրենքի, հաղթողին այդ պաշտոնում պետք է նշանակի ԿԳ նախարարը` եռօրյա ժամկետում: Եթե մրցույթի հաղթողները լինեն մեկից ավելի, ապա նախարարն ինքը կընտրի, թե ում նշանակել: Հայտնի է, որ Լեզվի պետական տեսչության պետի թափուր պաշտոնի մրցույթին, ըստ պաշտոնապես չհաստատված տեղեկությունների, մասնակցելու են տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սերգո Երիցյանը և նրա տեղակալ Մարինե Հովյանը, որը մեր թղթակցի հարցին ի պատասխան` հաստատել է իր հավակնությունը նշված պաշտոնին”: