
Օսլոյում տներից մեկի տանիքին երկնաքարի կտոր է ընկել,- հաղորդում է Interfaxը: Երկնաքարը ունի 585 գրամ քաշ: Մասնագետների կարծիքով այդ քարը կարող է լինել Նորվեգիայի վրայով մարտի 1-ին անցած երկնաքարի մի մասը: Երկնաքարի կտորը գտած ընտանիքը ցանկանում է, որպեսզի այն մնա Նորվեգիայում եւ չի բացառում այն թանգարան հանձնելու հնարավորությունը: Նրանք կարող են այն վաճառել բավական բարձր գնով: Նշենք, որ Մարսից մեկ գրամ երկնաքարի արժեքը 5000 նորվեգական կրոն է (670 եվրո): Սակայն այս պահին դեռ հայտնի չէ, որտեղից է ընկել այս երկնաքարը եւ որքան է նրա արժեքը: