Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարողությունն օրեցօր աճում է: Դրա ապացույցն է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած նրա հայտարարագիրը: Այսօր armlur.am-ը կներկայացնի, թե ինչ ունի քաղաքապետը:
Սկսենք 2013թ. փետրվարի 13-ին ներկայացրած հայտարարագրից: Ըստ այդմ` նա ունեցել է 115 մլն դրամ, 50 հազար դոլար և 50 հազար եվրո: Այդ տարի նրա եկամտի միակ աղբյուրը եղել է աշխատավարձը:
Մյուս հայտարարագիրը նա ներկայացրել է նույն թվականի սեպտեմբերին: Նա այդ ժամանակ ունեցել է միանձնա սեփականության 7 շենք-շինություն, մեկ միանձնա սեփականության հողամաս, 3 հողին ամրացված այլ անշարժ գույք: Բացի այս նա ունի նաև 3 ավտոմոբիլային տրանսպորտի միջոց: Սակայն դրամական միջոցները փոփոխության չեն ենթարկվել:
Արդեն նոր հայտարարագրում նշված է, որ նրան հաջողվել է մեկ տարում 7 մլն դրամից ավել գումար վաստակել: