
Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը դադարեցրել է Ռուսաստան գազի մատակարարումը, տեղեկացնում է ԱՊԱ-ն: “Գազի մատակարարումը դադարեցվել է վերանորոգման աշխատանքների պատճառով: Ընդ որում աշխատանքները տարվում են Ռուսաստանի հետ սահմանի հատվածում, ինչը վառելիքային խնդիրներ չի առաջացնում երկրի հյուսիսային շրջաններում”, – ասել է ընկերության ներկայացուցիչը: Ռուսաստան գազի մատակարարումը կվերսկսվի վերանորոգման աշխատանքներից հետո, սակայն կոնկրետ ժամկետ չի նշվել: Հավելենք, որ 2012 թ.-ին Ադրբեջանից Ռուսաստան գազի մատակարարումը նախատեսված է 3 մլրդ կուբամետր ծավալով: Ադրբեջանը դադարեցրել է Ռուսաստանին գազի մատակարարումը