Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմն առողջություն է մաղթել Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարին:
Նշենք, որ Կոլումբիայի ընտրանու դեմ խաղի 87-րդ րոպեին Նեյմարը ողի կոտրվածք է ստացել, որի հետևանքով էլ բաց կթողնի մրցաշարի մնացած հատվածը:
«Հիասթափված եմ, որ Նեյմարին այլևս չեմ տեսնի այս Մունդիալում: Նա ուղղակի հիանալի էր խաղում, եթե հաշվի առնենք նաև ճշումը, որը գործադրվում էր նրա վրա:
Վստահ եմ, որ կվերականգնվես ու կդառնաս ավելի ուժեղ»,-նշել է նա: