Այսօր Շիրակի մարզի Ղարիբջանյան և Ախուրիկ համայնքների բնակիչները փակել էին Գյումրի-Ղարիբջանյան ճանապարհը, քանի որ մոտ 10 օր տեղացած կարկուտը վնասել է նրանց ողջ բերքը:
Armlur.am-ի հետ զրույցում Ղարիբջանյանի համայնքապետ Մանվել Պողոսյանը հայտնեց, որ կարկուտը րոպեներ առաջ է դադարել, և վաղը առավոտյան՝ վնասների չափը վերջնական պարզելուց հետո իրենք արձանագրությունը կուղարկեն կառավարություն:
«Խեղճ բնակիչներն ի՞նչ անեն: Ողջ բերքը բնաջնջվել է: Անպայման պետք է դիմենք կառավարությանը` փոխհատուցման համար: Ու վաղը առավոտյան շուտ կզբաղվենք այդ հարցերով»,- նշեց համայնքապետ Պողոսյանը:
Վերջինս, շարունակելով խոսքը, հայտնեց, որ կարկուտի հետևանքով անգամ բնակարաններն են վնասվել, կոտրվել են ապակիները: