Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 7-8-ին շրջանների զգալի մասում, 9-10-ին առավելապես հյուսիսային շրջաններում, գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

11-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևելյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 10-11-ին կբարձրանա 2-3 աստիճանով: 

Երևանում՝ Հուլիսի 7-8-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 9-10-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20մ/վրկ արագությամբ: 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:




Լրահոս