5-ամյա Քրիստինայի տեսողությունը վերականգնելու համար կանցկացվի բարեգործական համերգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հինգամյա Քրիստինա Սամսոնյանի տեսողությունը հնարավոր է վերականգնել, սակայն վիրահատության համար գումարներ են անհրաժեշտ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց “Հուսո առագաստ” բարեգործական կազմակերպության նախագահ Գևորգ Կոշկերյանը: Կազմակերպությունը Նիկոլ Գալանտերյանի անվան բեմարվեստի համալսարանի հետ միասին անհրաժեշտ գումարը հայթհայելու նպատակով մարտի 19-ին Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի շենքում կանցկացնի բարեգործական համերգ: Համալսարանի տնօերն Արմեն Դանիելյանը նշեց, որ համերգին համաձայնել են մասնակցել մի շարք երգիչ, երգչուհիներ՝ Աննա Արծրունի, Դավիթ Ամալյան, Ասյա Ամալյան, Լեյլա Սարիբեկյան, Մրո, Արուս Գուլանյան և այլոք: Համերգին մասնակցելու համար մյուս երգիչների բացակայությունը, ըստ նրանց, պայմանավորված է ոչ թե նրանով, որ մերժել են մասնակցել, այլ, քանի որ ուղղակի նրանց չեն դիմել: Բացի այդ, Գևորգ Կոշկերյանը նշեց, որ այս խնդրով դիմել են նաև մի շարք կազմակերպութոյւնների և անհատների, որպեսզի օգեն։ Այդ նպատակով Արդշինինվեստբանկում բացվել է հաշվեհամար (2470045332350010) աղջկա մոր՝ Արաքսյա Ավագյանի անունով: Աղջկա տեսղությունը վերականգնելու համար անհրաժեշտ կատարել ևս 5 վիրահատություն, իսկ ընդհանուր անհրաժեշտ գումարը, ըստ նրա, կազմում է մոտ 10.000 դոլար: Ասուլիսին հրավիրվել էին նաև Լեյլա Սարիբեկյանը, Դավիթ Ամալյանը և այլ երգիչներ, ովքեր չէին ներկայացել, նկարահանման լինելու պատճառով: Սակայն ներկաները հավատացրեցին, որ դա չի նշանակում, թե նրանք հրաժարվել են մասնակցել համերգին: “Հուսո առագաստ” բարեգործական կազմակերպությունը հիմանակնում զբաղվում է կալանավայրից դուրս եկածների խնդիրներով, որոնք 1000-ից ավելի ընտանքիներ են և ապրում են ծայրահեղ վատ վիճակում:




Լրահոս