12 մարդու սպանած բանդայի անդամը դատարանում «մարդուկներով կարկանդակ» է պատվիրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կուբանի իրավապահները հաղորդել են որոշ մանրամասներ` կապված «Ցապոկ» կոչվող բանդայի անդամ Իգոր Չյոռնիի ինքնասպանության հետ, ով նախորդ շաբաթ Կրասնոդարի համար մեկ ՔԿՀ-ում սրբիչի միջոցով կախվել էր:

Նախնական տվյալների համաձայն` 2014 թվականի հուլիսի 4-ին Չյոռնիին, ով դատապարտվել էր Կուշեվսկի շրջանում առանձնապես ծանր հանցագործություններ իրականացնելու մեղադրանքով, հայտնաբերվել է պատուհանի ճաղավանդակների մոտ սրբիչով կախված վիճակում: Ինքնասպանության մասին ահազանգել է օրվա հերթապահ Նատալյա Սմյացկայան: Դեպքի վայր ժամանած շտապ օգնության աշխատակիցները հայտարարել են նրա մահվան մասին: Բռնության հետքեր բանդայի անդամի մարմնի վրա չեն հայտնաբերվել:

2013 թվականի նոյեմբերի 13-ին Կրասնոդարում կայացված դատավճռի համաձայն` Չյոռնին մեղավոր է  ճանաչվել բանդիտիզմի, կանխամտածված սպանությունների, ավազակային հարձակման և այլ հանցագործություններ կատարելու մեջ, այդ թվում սպանությունների դաժանությամբ աննախադեպ համարվող 12 մարդու սպանության մեջ, որն իրականացրել էր ֆերմեր Ամետովայի տանը:

Չյոռնին դատապարտվել էր ցմահ ազատազրկման:

Դատավճռի ժամանակ նա իրեն ոչ ադեկվատ է դրսևորել, պարբերաբար ծաղրել է դատավորին: Իսկ այն բանից հետո, երբ խնդրել է իրեն մատակարարել «մարդուկներով կարկանդակներ», դուրս է հրավիրվել նիստերի դահլիճից մինչև ճառերի ընթերցման ավարտը:

Չյոռնիի վերջին խոսքը կարճ է եղել. հայտարարել է, որ մեղավոր չէ, և ընդհանրապես ամեն ինչ այլ կերպ է եղել:

Դատարանի վճիռը բողոքարկվել է, սակայն վարույթ չի ընդունվել:

Տեղեկացնենք նաև, որ նախաքննության ընթացքում ինքնասպանություն են գործել «Ցապոկի» բանդայի ևս երկու անդամներ` Սերգեյ Կարպենկոն և Վիտալի Իվանովը:

Հիշեցնենք, որ օրերս ինքնասպան է եղել Սերգեյ Ցապոկն, ում դատարանն ու ատենախոսները մեղադրում էին բանդայի կազմավորման մեջ: Դատարանը ապացուցված էր համարել այն, որ Սերգեյ Ցապոկը դանակով մահացու հարված է հասցրել տանտիրոջը:




Լրահոս