
The Washington Post-ը գրում է, որ ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման 2012 թ. ամռանը Լոնդոնի Օլիմպիական խաղերի բացման ժամանակ կգլխավորի իր երկրի մարզիկների հավաքականը: Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ Բարաք Օբամայի կինը կմասնակցի Օլիպիադա-2012-ի բացմանը՝ որպես ամերիկյան պատվիրակության ղեկավար: ԱՄՆ առաջին տիկինների համար սա կարծես թե դարձել է յուրօրինակ ավանդույթ: Այսպես՝ Լաուրա Բուշը գլխավորել է ատլետների պատվիրակությունը 2006 թ. Իտալիայի ձմեռային խաղերի ժամանակ, Հիլարի Քլինթոնը 1994 թ. պատվավոր դեր է կատարել Նորվեգիայի ձմեռային խաղերում: Ի դեպ, Միշել Օբաման հայտնի է ֆիզիկական դաստիարակության հարցերում իր ակտիվ դիրքորոշմամբ: