
Ինչպես փոխանցում է ռուսական Интерфакс գործակալությունը, Թեհրանում գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը պատրաստ է Ղարաբաղյան հակամարտության ուժային լուծմանը: “Մենք պատրաստ ենք ռազմական ճանապարհով հետ վերադարձնել մեր տարածքները: Թող ոչ ոք չկասկածի, որ մենք վերադարձնելու ենք մեր տարածքները: Մեր 1 միլիոն փախստականների ճակատագիրը, մեր ավերված բնակավայրերը, մշակութային և կրոնական հուշարձաններն այսօր դարձել են երկակի ստանդարտների գերին: Այդպիսի պայմաններում մենք ստիպված ենք ամրապնդել մեր զինված ուժերը՝ կորսված տարածքները վերադարձնելու համար”: