Հուլիսի 8-ից կսկսվեն Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի 2014թ. աշխարհի առաջնության կիսաեզրափակչի խաղերը: Առաջինը խաղադաշտ դուրս կգա հյուրընկալող երկրի ընտրանին, ով ուժերը կչափի Գերմանիայի ընտրանու հետ:
Բրազիլիան այս խաղին կորուստներով է մոտենում: Չի կարողանա սեփական թիմին օգնել առաջատար Նեյմարն ու թիմի ավագ Տիագու Սիլվան: Նեյմարը վնասվածք ունի, իսկ Սիլվան էլ դեղին քարտերի պատճառով բաց կթողնի այս հանդիպումը: