
Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում կայացել է Հայաստանի Հանրապետությունում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի նիստը։ ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից armlur.am -ին տեղեկացնում են, որ նիստում քննարկվել են Հայաստանի Հանրապետության 2013-2015 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի հիմքում դրվելիք հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ կանխատեսումները: Նշվել է, որ ՀՀ վարչապետի` 2011 թ. դեկտեմբերի 21-ի N 1240-Ն որոշմամբ սահմանված ժամանակացույցին համապատասխան` նախարարությունները և գերատեսչությունները ներկայացրել են ոլորտային 2013-2015 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծերը: Ամփոփելով քննարկումը` կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատու մարմինների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի շրջանակում երկու օրվա ընթացքում քննարկել ՄԺԾԾ մակրոտնտեսական ցուցանիշների կանխատեսման մեթոդաբանությունը և արդյունքները ներկայացնել վարչապետին: