Փեսային դանակահարելու համար աները դատապարտվեց 5 տարվա ազատազրկման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

51-ամյա Վաչագան Մադյանցը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ դիտավորությամբ Սերիկ Գրիգորյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու համար, ու դատապարտվել ազատազրկման 5 տարի 3 ամիս ժամկետով:

Դատարանն ապացուցված է համարել մեղադրանքը, ըստ որի՝ Վաչագան Մադյանցը 2013 թվականի նոյեմբերի 11-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, վագոն-տնակում, ալկոհոլ օգտագործած վիճակում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է իր աղջկա ամուսնու` Սերիկ Գրիգորյանի հետ, որի ընթացքում իր մոտ եղած դանակով դիտավորությամբ հարվածել է վերջինիս որովայնի աջ հատվածին՝ առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող, ծանր վնաս՝ լյարդի, լեղապարկի, ստամոքսի վնասումով, որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վնասվածքի ձևով:

Որպես ամբաստանյալ Վաչագան Մադյանցի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ դատարանը հաշվի է առել, որ ամբաստնյալը հանցանքը կատարել է՝ գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, ինչպես նաև՝ հանցագործությունների առանձնապես վտանգավոր ռեցեդիվը. ամբաստանյալ Վաչագան Մադյանցը ունի չորս չմարված դատվածություն՝ նախկինում դիտավորությամբ կատարված հանցանքի համար:




Լրահոս