Հովիկ Աբրահամյանը վերջապես կայացրել է մամուլի խոսնակի իր ընտրությունը․ «Չորրորդ իշխանություն»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով» վարչապետ Հովիկ Աբրահամյանը վերջապես կայացրել է մամուլի խոսնակի իր ընտրությունը: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ խոսնակի որոնումները ի վերջո հանգել են Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամուլի խոսնակ Զոհրաբ Եգանյանի թեկնածության վրա:

Նշենք, որ Եգանյանը երկար տարիներ աշխատում է Բալասանյանի հետ՝ սկսած նրա պատգամավորական գործունեությունից: Հիշեցնենք, որ վարչապետի խոսնակի պաշտոնի համար տարբեր թեկնածուների անուններ էին շրջանառվում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 




Լրահոս