Ավակովի թիմը Ավագյանի թիմի դեմ զորքեր, տանկեր և ինքնաթիռներ է ուղարկում․ «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներկայացնում ենք «Առավոտ»  թերթի խմբագրականից մի հատված.

«Առաջ միայն Մերձավոր Արևելքից էինք մենք ստանում կադրեր, որտեղ կանաչ դրոշի ֆոնի վրա, Կալաշնիկովի ավտոմատները երկու կողմից դրված, որևէ մոլլա ռազմատենչ ճառեր էր արտասանում (սովորաբար ամերիկացիների և Արևմուտքի դեմ) և վերջում դիմակներով մարդկանց հետ միասին բացականչում «Ալլահ աքբար»: Հավանաբար, ծայրահեղ իսլամական ապստամբների դափնիները հանգիստ չէին տալիս ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանին, և նա նույնպես որոշել է Դոնեցկում նկարվել ավտոմատների ֆոնի վրա և նույնատիպ ճառեր արտասանել Ուկրաինայի իշխանությունների հասցեին: Ճիշտ է, Կուրղինյանը սափրված է, փողկապով է, գլխաշոր չի կրում և վերջում «Ալլահ աքբարի» փոխարեն ասում է՝ «հաղթանակը մերն է լինելու»:

Ի դեպ, հայերի մասին: Ուկրաինայի ներքին գործերի նախարարը Արսեն Ավակովն է, իսկ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության առողջապահության նախարարը Վիկտոր Ավագյանն է: Ստացվում է, որ Ավակովի թիմը Ավագյանի թիմի դեմ զորքեր, տանկեր և ինքնաթիռներ է ուղարկում: Չեմ զարմանա, որ նրանք հեռավոր բարեկամներ դուրս գան»։

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս