«Պատգամավորն ինչ գործ ունի առյուծների հետ». Գրիշա Մարգարյան․ «Իրատես de facto»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրատես de facto» թերթը զրուցել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գրիշա Մարգարյանի հետ։ Հատված հարցազրույցից.

«Պարոն Մարգարյան, անվերջ զրույցներ կան, որ ԲՀԿ գործարարները դուրս են գալիս ԲՀԿ-ից, դուրս են գալիս:

Որտեղի՞ց եք նման բան լսել: Առաջին անգամ Ձեզնից եմ լսում, հերյուրանքներ են: Դուք դարձյալ հերյուրում եք:

Հերյուրո՞ւմ եմ:

Այո՛:

Վախենում եք առյուծներից, դրա՞ համար դուրս չեք գալիս ԲՀԿ-ից:

Ո՞ր առյուծներից:

Կոլյայիչի:

Ես, ճիշտն ասած, առաջին անգամ եմ լսում նմանատիպ բաներ:

Առյուծների մասին առաջին անգա՞մ եք լսում:

Ոչ, առյուծների մասին չէ խոսքը, պատգամավորը ինչ գործ ունի առյուծների հետ:

Ես էլ եմ էդ ասում։ Կամ էլ` ֆրակցիայի ղեկավարի ինչի՞ն է պետք` առյուծներ է պահում:

Չէ, չէ, էդ որ առյուծ է պահում, լավ է անում, սիրում է այդ կենդանուն, պահում է, միայն բարի մարդիկ կարող են կենդանիներ պահել, որևէ մեկը այդ հարցը չի կարող քննարկման ենթարկել:

Հա, էլի, ճիշտ եք ասում, կարող է՝ առյուծներն էլ են մարդ, կարող է՝ իրենք էլ հոգի ունեն:

Հնարավոր չէ` մարդ լինեն, հոգի ունենան, իրենք մարդ կարող են լինել ոմանց համար, բայց նրանք կենդանիներ են:

Իսկ Դուք ոչ մի կենդանի չե՞ք պահում:

Ոչ:

Գոնե կատու պահեք, թե չէ կմտածեն՝ բարի մարդ չեք:

Սեփական տանը որ ապրում էի, պահում էի կենդանիներ, հիմա բնակարանում եմ ապրում, հնարավոր չէ»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս